Աղը կարողանում է հաշված րոպեների ընթացքում գրավել և կլանել բացասական էներգիան
Աշխարհի շատ ժողովուրդների համար աղը խորհրդանշում է մաքրությունն ու պարկեշտությունը:
Աղը նաև կարողանում է հաշված րոպեների ընթացքում գրավել և կլանել բացասական էներգիան, ուստի առաջարկում ենք ժամանակ չկորցնել և սկսել հանգստանալ: Էներգետիկ մաքրումն այնքան անհրաժեշտ է բոլորիս:
Աղի մաքրման ծես
Մեկուսացե՛ք աղմուկից, մարդկանցից և այլ շեղումներից: Դա կարելի է անել ինչպես ներսում, այնպես էլ դրսում:
Լցնել աղը տարայի մեջ։
Դրեք ձեր բոբիկ ոտքերը աղի վրա և հանգստացեք:
Սկսեք մտովի հրաժեշտ տալ բոլոր բացասական մտքերին, տպավորություններին ու անհանգստություններին, պատկերացնելով, թե ինչպես է ամեն վատ բան աղը վերցնում իրեն: Ազատորեն շարժվեք, դա միայն լավագույնի համար է: Որքան շատ էներգիա տրամադրեք, այնքան ավելի լավ կանցնի մաքրումը:
Երբ դուք զգում եք, որ բացասականն անցել է, մաքրեք ձեր ոտքերը և մի փոքր սպասեք, որպեսզի նոր ուժով սկսեք թերապիայի մյուս փուլը:
Մնացած աղը զգուշորեն հավաքեք տոպրակի մեջ և լցրեք լվացարանը, զուգարանակոնքը կամ թափեք աղբարկղի մեջ:
Նման ընթացակարգը ամեն անգամ ավելի օգտակար է դառնում, հատկապես որպես հուզական լիցքաթափում։