Աղցան «Տիկնոջ քմահաճույքը» հավով և արքայախնձորով
Դիտումներ 1372
Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս - 1 հատ
- Եփած ձու - 3 հատ
- Կոշտ պանիր - 80 գ
- Պահածոյացված արքայախնձոր - 200 գ
- Ընկույզ - 40 գ
- Մայոնեզ - ըստ ճաշակի
- Աղ, պղպեղ - ըստ ճաշակի
Հավի կրծքամիսը և արքայախնձորը կտրատել խորանարդների տեսքով:
Ավելացնում ենք ձվերը, նույնպես մանր կտրատած, պինդ պանիրը քերիչով անցկացնում։
Ընկույզը դանակով մանրացնել, կեսն ավելացնել աղցանին, իսկ մնացածը թողնել զարդարման համար։
Աղցանը համեմել պղպեղով և աղով՝ ըստ ճաշակի: Ավելացնել մայոնեզ:
Հազարը շարել ամանների մեջ,ավելացնել աղցանը՝ վրան շաղ տալ մնացած ընկույզը։ Աղցանը պատրաստ է: Բարի ախորժակ․
Ամենաընթերցվածը