Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա (տեսանյութ)

Դիտումներ 3812
Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա (տեսանյութ)

«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը։
Երեխան վախեցել է և լացել»:

 

 

 

Մանրամասները տեսանյութում ՝ 

Տեսանյութը ՝  Սոնա Աղեկյանի ֆեյսբուքի էջից


ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային գործունեության կազմակերպման և իրականացման իրավական ու տնտեսական հարաբերությունները, այդ գործընթացին մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների շահագործման, ուղևորների, ուղեբեռի և բեռների փոխադրումների, սպասարկման ծառայությունների և փոխադրումների անվտանգության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև նրանց իրավունքներն ու պարտականությունները:

 

Հոդված 2.

Օրենքի գործողության ոլորտ

 

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ավտոտրանսպորտային գործունեություն կազմակերպող կամ իրականացնող բոլոր սուբյեկտների վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում զինվորական փոխադրումների և փրկարարական, օպերատիվ գործողությունների, անձնական ու ծառայողական օգտագործման նպատակներով, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում և օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության վրա:

3. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում բարեգործության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(2-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-17-Ն)

Հոդված 3.

Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը

 

Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը