Ավինյանի խոսքերից ամուսինս ինսուլտ ստացավ, մահացավ (Տեսանյութ)

Ավինյանի խոսքերից ամուսինս ինսուլտ ստացավ, մահացավ. քաղաքացի
Տեսանյութ ՝
Փոխվարչապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի համակարգման տիրույթում էր Հանրային կառավարման բարեփոխումներն ու թվայնացումը։ Ինտենսիվ աշխատանքները մեկնարկել են 2019թ.՝ նպատակ ունենալով թվայն ծառայությունների ոլորտում հասնել առավել հարմարավետության, արագության ու բյուրոկրատական քաշքշուկների նազեցմանը։ Կարևոր էր նաև էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ռեֆորմը է, որի միջոցով դյուրացված կարգով կարելի էր դիմել մի քանի տասնյակ պետական մարմինների։ Հիշատակելի է էլեկտրոնային աճուրդի միասնական, հյուպատոսական էլեկտրոնային ծառայությունների, վիճակագրական տվյալների հասանելիության, քաղաքացիների հետ կապի համակարգերի ներդրումը։
Քաղաքաշինական ծրագրեր
Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտում էին քաղաքաշինական ծրագրերը։ Այդ համատեքստում առաջադրվել են քաղաքաշինական մի քանի նախագծեր, այդ թվում՝ 33–րդ թաղամասի (Ֆիրդուսի) ծրագիրը։ Վերջինիս հիմքում ընկած էր 3 սկզբունք՝ տեղի բնակիչները պետք է ստանան արժանապատիվ, օրենքով նախատեսված, շուկայականից բարձր փոխհատուցում, երկրորդ՝ արդեն իսկ կատարված ներդրումների պաշտպանությունը ր ներդրողների շահերի պահպանում, երրորդ՝ քաղաքային առողջ միջավայրի ստեղծում։
Միջազգային համագործակցություն և ավիացիոն քաղաքականություն
Ընթացել է ակտիվ համագործակցություն միջազգային կազմակերպությունների և ընկերությունների հետ։ 2020 թվականին կայացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հեռավար լիագումար նիստում ՀՀ փոխվարչապետ, ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող 2020-2021 թթ. համար: Բանկին Հայաստանի անդամակցությունից ի վեր առաջին անգամ երկրի ներկայացուցիչն ընտրվում է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող: 2021 թվականին Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը:[6] Այնուհետև ՎԶԵԲ-ը որոշեց 2024թ. համաժողովն անցկացնել Հայաստանում։[7] Երևանում անցկացվեց նաև WCIT միջազգային հեղինակավոր գագաթաժողովը[8]: 2019 թ. Ryanair[9], WizzAir, Lufthansa[10] ավիաընկերությունները մուտք գործեցին հայկական շուկա։ AirArabia-ի հետ համագործակցությամբ ստեղծվեց FlyArna հայկական ավիափոխադրողը[11]։ 2019թ. սկսած՝ ինտենսիվ աշխատանքներ տարվեցին արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ։ Այս ուղղությամբ արվող նախաձեռնություններից էր «Մասդար» ընկերության հետ համատեղ 200 մեգավատանոց արևային կայանի կառուցման ծրագիրը։
Գյուղատնտեսության զարգացման միջոցառումներ
Հին մոդելի գյուղատնտեսությունից և այդ գյուղատնտեսության սուբսիդավորումից անցում կատարվեց նորարարական գյուղատնտեսության սուբսիդավորման։ Այս համատեքստում իրականացվեցին ինտենսիվ այգիների, ջերմոցների, նոր տեխնիկայի, անասնապահության, հատուկ ցեղատեսակների բուծման և խելացի գոմերի կառուցման ծրագրեր։ 5 անգամ ավելացվեց նպատակային վարկերի տրամադրումը գյուղատնտեսության մեջ։
Դեմոգրաֆիական վիճակի բարելավում
2019թ. ձևավորվեց ժողովրդագրական խնդիրներով զբաղվող միջգերատեսչական խորհուրդը, որի առջև դրված առաջնային խնդիրը ծնելիության աճն էր: Ավելացվեցին միանվագ վճարումները. առաջին երեխայի համար՝ 300.000 ՀՀ դրամ։ Ավելացվել է խնամքի նպաստների չափաքանակը, երեխա ունեցող կամ պատրաստվող ընտանիքների համար հիփոթեքային սուբսիդավորման ծրագրեր են իրականացվել։ 2020թ. արդյունքներով ծնելիության նվազման փոխարեն գրանցվեց ծնելիության աճ։ Կյանքի կոչվեցին մի շարք ծրագրեր, այդ թվում՝ վերարտադրողական խանգարումների վաղ հայտնաբերման և բուժման սկրինինգային ծրագրերը։ Մինչև 18 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային օգնությունն է ներդրվել՝ նախկին մինչև 7 տարեկանի փոխարեն: Ներդրվեց հայրության արձակուրդի վճարովի մոդելը, իրականացվում է նաև դայակ պետության աջակցությամբ ծրագիրը:
Գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտ
Ներդրվեց գիտական ծրագրերի ուղիղ ֆինանսավորման ծրագիրը։ Մոտ 1.5 մլրդ դրամով ավելացվեց գիտության ֆինանսավորումը 2020 թվականի բյուջեով։ Գիտության բնագավառում էականորեն՝ մոտ 4 անգամ վերանայվեցին բազային աշխատավարձերը։ Քայլեր ձեռնարկվեցին լաբորատոր սարքերի և ենթակառուցվածքների թարմացման ուղղությամբ, քանի որ բազմաթիվ ոլորտներում տեխնոլոգիական փոփոխություններ տեղի չէին ունեցել ԽՍՀՄ փլուզումից ի վեր։
Ճանապարհաշինություն
2018թ. նորոգվեց և հիմնանորոգվեց ավելի քան 200 կմ պետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհ, 2019թ.՝ 345 կմ։ 2019թ. ներդրվեց որակի վերահսկման համակարգ ՏԿԵ նախարարության կողմից՝ նպատակ ունենալով կապալառուներին ստիպել ավելի որակյալ աշխատանք իրականացնել։ Կազմվեցին Սիսիան-Քաջարան հատվածի նախագծային աշխատանքների նախագծերը, պատվիրվեցին Քաջարան-Ագարակ հատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Սկսվեցին Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները:
