Ասպիրինով դեմքի դիմակ, որը հրաշքներ կգործի ձեր դեմքի վրա․ Կանայք կգնահատեն այս հնարքը
Եկեք պատրաստենք կրեմ, որը կօգնի ձեզ աստիճանաբար վերացնել մուգ բծերը, պզուկները, հետքերը և մաշկի այլ թերությունները։
Դուք կնկատեք անհավանական արդյունքներ և անպայման խորհուրդ կտաք այս բուժումը ձեր բոլոր ընկերներին։
Ասպիրինն օգտակար է մաշկի վրա և գործում է որպես լավ հակաբորբոքային միջոց: Նախքան բուժումը սկսելը, դուք պետք է հաշվի առնեք որոշ առաջարկություններ.
Ավելի լավ է դա անել գիշերը։ Եթե դուք զգայուն մաշկ ունեք, խորհուրդ է տրվում սկսել փոքր քանակությունից՝ տեսնելու, թե ինչպես է ձեր մաշկը արձագանքում: Եթե դուք ալերգիկ չեք այս բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ, ապա կարող եք օգտագործել այն։
Այս բուժումից հետո մաշկը շատ ավելի զգայուն կդառնա, ուստի հաջորդ օրը ձեզ անհրաժեշտ կլինի արևապաշտպան քսուք։
Բաղադրությունը․
Ասպիրինի 5 հաբ
2 ճաշի գդալ մեղր
1 ճաշի գդալ մածուն կամ յոգուրտ
Լվացեք ձեր դեմքը սովորականի պես, բայց սառը ջրով։ Բամբակը թաթախեք տաք ջրի մեջ և դրեք միկրոալիքային վառարանում 30 վայրկյան:
Դեմքին տանելի ջերաստիճանի դեպքում այն 10 րոպեով դրեք դեմքին։ Այսպես ծակոտիները կբացվեն, իսկ դիմակն ավելի լավ արդյունք կտա։
Ասպիրինի հաբերը մանրացրեք և ավելացրեք մեղր և մածուն կամ յոգուրտ։ Այս բաղադրիչներով մածուկ պատրաստեք և երբ դեմքը չորանա, քսեք դիմակը՝ թողնելով այն գործի կես ժամ։
Լվացեք տաք ջրով և կիրառեք խոնավեցնող միջոց:
Այս միջոցը խորապես մաքրում է դեմքը կեղտերից և շտկում թերությունները։ Դուք կնկատեք ավելի փափուկ և հարթ մաշկ ունեք։
Հիշեք, որ դա շատ հաճախ պետք չէ անել: Խորհուրդ ենք տալիս այս դիմակը կրկնել 15 օրը մեկ։