Արյան այս խումբը շատ ունի սրտամկանի ինֆարկտի ռիսկ․ Ահա թե որն է այն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահացության հիմնական պատճառներից մեկը սրտանոթային հիվանդություններն են։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման հիվանդությունների առաջացման հավանականությունն ուղղակիորեն կապված է արյան խմբի հետ։
Որոշ դեպքերում արյան որոշակի խմբի տերերի մոտ լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը մեծանում է 51%-ով։
Արյան տարբեր խմբեր ունեցող մարդկանց մոտ այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, սրտի անբավարարությունը, խորը երակային թրոմբոզը և թոքային էմբոլիան, համապատասխանաբար կազմում է 8%, 10%, 51% և 47%:
Երրորդ և չորրորդ խմբերը հրահրում են բորբոքային պրոցեսների առաջացումը։
Եթե խոսենք արյան առաջին խումբ ունեցող մարդկանց մասին, ապա նրանց մոտ արյան մակարդման հավանականությունն ավելի քիչ է։
«Մարդու արյան խմբի որոշման մեթոդը համեմատաբար պարզ է, այն չի պահանջում հատուկ ֆինանսական ծախսեր և լայնորեն կիրառվում է։
Ընդհանուր բժիշկները կարող են օգտագործել այս տեղեկատվությունը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման և բուժման համար, իսկ բուժաշխատողները կարող են դիտարկել արյան խմբի մասին տեղեկատվությունը հետագա կլինիկական փորձարկումներում՝ գնահատելու ռիսկերը և բուժման մոտեցումները», - ասաց Հիլդե Գրուտը, ով բժշկական գիտությունների դոկտոր է: