Ի՞նչ լուրջ հիվանդության պատճառ կարող է հանդիսանալ քորը
Մաշկի քորը կարող է վկայել լյարդի և երիկամների հիվանդությունների մասին.
Հանկարծակի քորը կարող է վկայել միզուղիների համակարգի և լյարդի հետ կապված լուրջ խնդիրների մասին, այս մասին հայտնել է բժիշկ Ալեքսեյ Խուխրևը։
Լյարդի հիվանդությունները հաճախ տեղի են ունենում առանց տեսանելի նշանների, գրգռիչ քորը կարող է վկայել քրոնիկ հեպատիտի զարգացման մասին:
Եթե առանց ակնհայտ պատճառի մաշկը անընդհատ քոր է գալիս, ապա պետք է խորհրդակցեք բժշկի հետ։
«Երիկամային անբավարարության վերջին փուլերում ի հայտ է գալիս, այսպես կոչված, ուրեմիկ քորը»,- բացատրեց թերապևտը:
Բացի այդ, մաշկի քորը կարող է անհանգստացնել տարեցներին:
Առողջական խնդիրների բացակայության դեպքում այն բուժվում է հակահիստամիններով կամ հորմոնալ դեղամիջոցներով։ Բժիշկը նշել է, որ եթե տհաճ ախտանիշ է ի հայտ գալիս, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել։ Պետք է դիմել բժշկին։