Արդյոք ջուրն օգնում է նիհարել, թե ոչ․ Բոլորին հետաքրքիր է այս հարցը
Մենք բոլորս գիտենք, որ շատ ջուր անհրաժեշտ է մեր օրգանիզմի առողջ լինելու համար։
Մենք մի քանի անգամ նշել ենք, որ ջուրը մաքրում է մեր օրգանիզմը՝ օգնելով մեզ ազատվել մեր առողջության համար վնասակար տոքսիններից։
Ի դեպ, ջուրը կխոնավեցնի ձեր մաշկը, մազերը, ինչպես նաև եղունգները, որպեսզի դուք ունենաք հիանալի տեսք։
Միակ բանը, որ մենք դեռ չգիտեինք, այն էր, որ ջուրը կարող է օգնել նիհարել:
Այո, օրական ճիշտ քանակությամբ ջուր խմելը կօգնի ձեր մարմնին նիհարել:
Քաշի կորստի համար խմելու ջրի հիմնական առավելությունները.
1. Ջուրը կարող է օգնել ձեզ ավելի քիչ ուտել:
Յուրաքանչյուր կերակուրից առաջ մեկ բաժակ ջուր խմելը կօգնի ձեզ.
Նախ, ավելի արագ կկշտանաք, երկրորդ՝ սովորականից քիչ կուտեք:
2. Ջուր խմելն օգնում է ավելի արագ այրել կալորիաները։
Նորմալ մարմնի զանգվածի ինդեքս ունեցող մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ երկու բաժակ ջուր խմած մասնակիցների մոտ 30 րոպեի ընթացքում նյութափոխանակության արագությունը 30%-ով աճել է:
3. Սառը ջուրն էլ ավելի հզոր է
Շատ սառը ջուր խմելը կստիպի ձեր օրգանիզմն ավելի աշխատել, քանի որ ջուրը պետք է տաքացվի մինչև մարմնի ջերմաստիճանը:
Կարծում եմ՝ այսքանից հետո մենք այլ ելք չունենք, քան սկսել ավելի շատ ջուր խմել։