Արդյոք հակաբիոտիկները բուժում են մրսածությունը, թե ոչ

Դիտումներ 573

Արդյոք հակաբիոտիկները բուժում են մրսածությունը, թե ոչ

Մրսածության պատճառով հակաբիոտիկներ ընդունելն անօգուտ է, քանի որ դրանք չեն ազդում բջջի ներսում գտնվող վիրուսների վրա, այս մասին ասել է նեֆրոլոգ Յուլիա Կադորկինան:

 

 

Նրա խոսքով՝ մրսածությունը հիվանդություն է, որի ժամանակ վիրուսը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Այն անգործուն է, քանի դեռ չի հարվածել մարդուն։ Բակտերիան ամբողջական օրգանիզմ է, նրա բազմացումը տեղի է ունենում բջիջից դուրս։ 



Հետևաբար, մրսածության համար հակաբիոտիկներ ընդունելն անիմաստ է. վիրուսներն ու բակտերիաները տարբեր բնույթի են, ուստի օրգանիզմը տարբեր կերպ է պայքարում դրանց դեմ։

 

 

Բժիշկը շեշտեց, որ հակաբիոտիկները չեն գործում բջջի ներսում գտնվող վիրուսների վրա, այլ ոչնչացնում են որոշ բակտերիաներ։ Նա նշել է, որ ուժեղ դեղամիջոցները վատ են ազդում օգտակար բակտերիաների վրա։

 



«Մրսածության դեմ հակաբակտերիալ դեղամիջոցներ կարելի է ընդունել միայն այն դեպքում, երբ վիրուսից հետո բակտերիաները ներթափանցում են օրգանիզմ՝ որպես բարդություններ, և դա ապացուցված է լաբորատոր հետազոտության մեթոդներով»,- ընդգծել է Կադորկինան։



Ամենաընթերցվածը