Արևելյան քաղցրավենիք, որը շատ են սիրում հայերը․ Ամենահամեղ հալվայի բաղադրատոմսը

Դիտումներ 626

Արևելյան քաղցրավենիք, որը շատ են սիրում հայերը․ Ամենահամեղ հալվայի բաղադրատոմսը

Հալվան արևելյան աղանդեր է, որը տարածվել է ամբողջ աշխարհում։

Հայաստանում արևելյան խոհանոցը նոր համ է գտել. Հայերը սիրում են այն պատրաստել մեղրով, ընկույզով և դոշաբով: Հայաստանում հալվա կարելի է հյուրասիրել ինչպես մի բաժակ սուրճով, այնպես էլ մեծ, ավանդական տոների ժամանակ։ Հայկական ռեստորաններում ընդունված է տաք հալվա մատուցել վանիլային պաղպաղակով։

 

 

Չնայած այն հանգամանքին, որ հալվան արևելյան քաղցրավենիք է, այն ամեն երկրում տարբեր կերպ են պատրաստում։

Հայաստանում հալվան պատրաստում են ցորենի ալյուրից։

Ահա բաղադրատոմսը․

 



Բաղադրիչներ

  • Ցորենի ալյուր - 500 գ
  • Հալած յուղ - 100 գ
  • Շաքարավազ - 200 գ
  • Ջուր - 50 մլ

 

 



Ալյուրը լցնել խորը տապակի մեջ, այնտեղ ավելացնել հալած յուղը։

Հարում ենք այնքան, մինչև թավայի պարունակությունը վերածվի ոսկեգույն փխրուն զանգվածի։

Ավելացնում ենք շաքարավազն ու եռման ջուրը և շարունակում հարել մինչև համասեռ զանգված ստանալը։

Ստացված հալվան լցնում ենք կաղապարի մեջ և թողնում սառչի։

Կարող եք մատուցել։



Ամենաընթերցվածը