Ապխտած երշիկով շատ-շատ համեղ աղցանի բաղադրատոմս
Դիտումներ 439
Ձեզ հարկավոր է․
Ապխտած երշիկ - 200 գ
Կոշտ պանիր - 200 գ
Եփած կարտոֆիլ - 3 հատ
Մարինացված վարունգ - 3-4 հատ
Պահածոյացված կանաչ ոլոռ - 1 բանկա
Փոքր սոխ - 1 հատ
Աղ - ըստ ճաշակի
Աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի
Մայոնեզ - 2 ճ.գ.
Կարտոֆիլը նախապես եփել, թողնել սառչի, մաքրել։
Երշիկը կտրատել երկար շերտերով։ Վարունգները նույնպես կտրատել։
Եփած կարտոֆիլը նույնպես կտրատում ենք։
Կտրեք սոխը կես օղակների կամ երկար շերտերի տեսքով:
Քրեք պանիրը քերիչով։ Խառնել բոլոր կտրատված բաղադրիչները։ Պանրով, երշիկով, կարտոֆիլով, վարունգով աղցանին ավելացնում ենք պահաածոյացված ոլոռ, աղացած սև պղպեղ և մայոնեզ։ Ամեն ինչ խառնում ենք:
Աղցանը՝ ապխտած երշիկով պատրաստ է։ Բարի ախորժակ
Ամենաընթերցվածը