Միրգ, որն օգնում է ձեզ ավելի արագ քնել և լինել առողջ

Դիտումներ 2005

Միրգ, որն օգնում է ձեզ ավելի արագ քնել և լինել առողջ

Մասնագետները միրգ են անվանել, որի երեկոյան օգտագործումը կօգնի ավելի արագ քնել։ 

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհի բնակչության 50%-ը տառապում է քնի խանգարումներով։ Հիմնական պատճառը հոգեբանական խնդիրներն են։ 

Բրիտանացի մասնագետները նշել են, որ գիշերային անբավարար կամ անորակ քունը առողջական խնդիրներ է առաջացնում, նվազեցնում ֆիզիկական և մտավոր աշխատանքը օրվա ընթացքում։ 

Մասնագետները նշել են, որ խնդրի մի մասը կարելի է լուծել քնելուց առաջ կիվի ուտելով։ Այս միրգը ոչ միայն օգնում է ավելի արագ քնել, այլև ավելի լավ և երկար: 

 



Կիվին հարուստ է սերոտոնինով։ Այն խթանում է մելատոնինի արտադրությունը՝ հորմոն, որն անհրաժեշտ է մարդուն քնելու համար։ Բացի այդ, սերոտոնինը վերահսկում է քնի փուլերի փոփոխությունը։ 

Կիվին պարունակում է նաև մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են սթրեսի մակարդակը։ 



Բացի այդ, պտուղը հարուստ է վիտամին B-ով և պարունակում է ֆոլաթթու: Այս բոլոր նյութերն օգնում են քնի խանգարումների բուժմանը։ 

Այնուամենայնիվ, մասնագետները զգուշացրել են, որ կիվիի ցանկալի ազդեցությունը չի լինի, եթե քնելուց առաջ մի բաժակ սուրճ կամ կոֆեին պարունակող այլ ըմպելիք խմեք։ 

 



Ամենաընթերցվածը