Անմիջապես բուժեք ձեր ճաքած կրունկները՝ այս տնային միջոցներով
Ոտքերի խոնավացումը արդյունավետ միջոց է դրանց ճաքերը կանխելու համար: Կոկոսի յուղը հիանալի խոնավեցնող միջոց է:
Այսպիսով, ձեր սեփական խոնավեցնող միջոցը պատրաստելու համար դուք պետք է խառնեք ¼ բաժակ շի կարագ, ¼ բաժակ կոկոսի յուղ և 3 ճաշի գդալ մեղրամոմ:
Հալեցնում ենք միջին ջերմության վրա և խառնում, մինչև դրանք ամբողջությամբ լուծվեն։ Այնուհետև հանում ենք կրակից և թողնում, որ սառչի։
Խառնուրդը լցրեք բլենդերի մեջ և ավելացրեք 10 կաթիլ անանուխի եթերայուղ և 10 կաթիլ օրեգանոյի եթերայուղ։ Կրեմը լցնում ենք տարայի մեջ։ Այս քսուքը պետք է քսել ոտքերին օրական մեկ անգամ։
Բամբակ
Ոտքերը ծածկելու համար պետք է օգտագործել բամբակյա գուլպաներ: Դրանք կատարյալ են կոշիկ հագնելիս: Բամբակը թույլ է տալիս ձեր ոտքերը շնչեն:
Մեղր
Ոտքերի համար մեղրով դիմակ պատրաստելու համար հարկավոր է խառնել 1 բաժակ մեղր, 2 ճաշի գդալ տաք կաթ և ½ նարնջի հյութ։ Լավ խառնեք դրանք և դիմակը քսեք ոտքերին։ Թողեք մնա 45 րոպե, ապա լվացեք։
Բանան
Քսեք այն ձեր ոտքերին և թողեք մնա 10-15 րոպե։ Լվացեք այն տաք ջրով, այնուհետև ոտքերը թրջեք սառը ջրով 5-10 րոպե։ Կրկնեք այս պրոցեդուրան ամեն օր, մինչև ձեր ոտքերը ապաքինվեն։ Չմոռանաք կիրառել նաև սովորական խոնավեցնող միջոց։