Անկրկնելի հայկական խորիզով գաթայի շատ համեղ բաղադրատոմս
Դիտումներ 212
Բաղադրամասեր
-
խմորի համար ՝
-
300 գ ալյուր
-
250 գ կարագ
-
1 հատ ձու
-
կես բաժակ մածուն
-
1/4 թ. գդալ աղ
-
կես թ. գդալ սոդա
-
1/3 թ. գդալ քացախ
-
Միջուկի համար ՝
-
230 գ շաքարավազ
-
250 գ կարագ
-
վանիլ,
-
230 գ ալյուր
Պատրաստման եղանակը
-
Ալյուրը մաղել, կարագը (խմորը պատրաստելուց 30 րոպե առաջ կարագը հանել սառնարանից) վերածել մանր քառակուսիների, մատներով ալյուրի հետ լավ տրորել, որ զանգվածը վերածվի փշուրների: Ավելացել ձու, մածուն, աղ, սոդա և քացախ: Փափուկ և չկպչող խմոր հունցել: Թողնել 30 րոպե, որ հանգստանա:
-
Պատրաստենք խորիզը։
-
Շաքարավազը կարագի հետ լավ տրորել, ավելացնել վանիլ և իհարկե ալյուր:
-
Խմորը բաժանել 2 մասի: Յուրաքանչյուրը գրտնակել, տարածել միջուկը, փաթաթել, բաժանել մասերի: Կտորների վրա հարած ձու քսել և թխել նախապես 180 աստիճան միացրած ջեռոցում մոտ 30 րոպե կամ մինչև կարմրելը:
Ամենաընթերցվածը