Ամեն երկրորդ կին տառապում է արգանդի վզիկի էրոզիայով. ինչպես ախտորոշել և բուժել

Դիտումներ 829

Ամեն երկրորդ կին տառապում է արգանդի վզիկի էրոզիայով. ինչպես ախտորոշել և բուժել

Արգանդի վզիկի էրոզիան կարող է շատ պատճառներ ունենալ: Հորմոնալ խանգարումները, ոչ մշտական ցիկլը, իմունիտետի անկումը, անձնական հիգինեայի կանոնների չպահպանումը, միզասեռական համակարգի ինֆեկցիոն հիվանդությունները, վնասվածքները ծննդաբերության ժամանակ թերություններ կամ նույնիսկ խոց են առաջացնում արգանդի վզիկի լորձաթաղանթի վրա։

 



1. Հիվանդության ախտանիշերը
Հաճախ կինը կարող է չիմանալ, որ արգանդի վզիկի էրոզիայի նախնական փուլում է: Այս հիվանդությունը հաճախ առանց ախտանիշերի է ընթանում և անհարմարություն չի պատճառում:

Հիվանդության դեպքում առատ արտադրություն է լինում (տհաճ հոտով), երկարատև դաշտանային ցիկլ, ցավ սեռական ակտի և միզելու ժամանակ:

2. Էրոզիա, որը ուռուցք է ծնում

Արգանդի վզիկի ցանկացած վնասում կարող է ֆոն դառնալ հնարավոր նորագոյացությունների համար, բայց եթե գործընթացը սկսված է, քրոնիկական և վիրուսային վարակներով է ուղեկցվում:



3. Այրե՞լ, թե՞ չայրել
Նախկինում սա միակ բուժումն էր: Բժիշկները հեռացնում էին էրոզիայից վնասված էպիթելը:

Այսօր շատ այլընտրանքային մեթոդներ կան: Այրումը վերքեր է թողնում արգանդի վզիկի վրա, իսկ երեխա չունեցող կանանց համար սա անթույլատրելի է

4. Հիվանդության բուժում
Գինեկոլոգների մեծ մասը նախընտրում է հակաբակտերիալ թերապիան, հետո ազդում է էրոզիայի վրա վերքը բուժող դեղամիջոցներով:

Պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել:

5. Բուժվեցի և մոռացա. սա տարբերակ չէ
Արգանդի վզիկի էրոզիան կրկնվող հիվանդոթյուն է, որը ցանկացած պահի կարող է կրկնվել: Ուստի բուժման ինտենսիվ կուրսից հետո խնդրի մասին մոռանալ պետք չէ:

Որոշ ժամանակ պետք է հետազոտվել գինեկոլոգի մոտ:



Ամենաընթերցվածը