Ամբողջ կյանքում դուք սխալ ձևով եք հանել ձեր հոնքերը. ահա, թե ինչպես է պետք անել դա իրականում



Ամբողջ կյանքում դուք սխալ ձևով եք հանել ձեր հոնքերը. ահա, թե ինչպես է պետք անել դա իրականում


Կնոջ դեմքի գրավչությունը մեծ չափով կախված է հոնքերի գույնից եվ ձեվից: Հոնքերի ճիշտ ձեվն արտահայտիչ է դարձնում աչքերը եվ թաքցնում հոգնածության նշանները՝ հայացքն ավելի երիտասարդացնելով: Հոնքերի շտկումը, լավացնելով նրանց ձեվը, օգնում է դեմագծերը մոտեցնել կատարյալին: Բայց կարեվորը՝ հոնքերի շտկումը շատ արտահայտիչ է դարձնում Ձեր կերպարը:


Գաղտնիք չէ, որ դեմքի արտահայտությունը մեծ չափով կախված է հոնքերի ձեվից: Կամարաձեվ հոնքերը երիտասարդացնում են դեմքը՝ տալով նրան պարզ տեսք: Խիտ եվ լայն հոնքերը խստացնում եվ նույնիսկ կոպտացնում են դեմքը: Շատ երկար հոնքերը, որոնք աչքերի արտաքին անկյուններում իջնում են կոպերի վրա, դեմքին տխուր արտահայտություն են տալիս եվ ծերացնում են այն:


Հոնքերի շտկումը նպատակ ունի դրանք ընդգծված դարձնել: Մեծ մասամբ հոնքերը բնականից շատ ներդաշնակ են դասավորված, որն ավելի վառ է արտահայտվում դրանց շտկումից հետո: Իհարկե խելամիտ կլինի հոնքերի շտկումն իրականացնել գեղեցկության սրահում կամ գոնե խորհրդակցել դիմահարդարի հետ:

Հոնքերի ձեվի ընտրությունը խիստ անհատական է՝ կախված դեմքի ձեվից: Օվալ դեմքին ավելի համապատասխան են կամարաձեվ հոնքերը, քառակուսի դեմքին՝ երկար, վեր բարձրացող հոնքերը, կարելի է նաեվ՝ մի փոքր կամարաձեվ: Կլոր դեմքի դեպքում  հոնքերը շտկելիս նախընտրելի են վերեվ ձգվող հոնքերը, որոնք վերջում մի փոքր կլորանում են, իսկ երկարավուն դեմքի դեպքում՝ ուղիղ, քթարմատից հեռու դասավորված հոնքերը:


Հոնքերը շտկելիս կարեվոր է  ուշադրություն դարձնել նրանց երկարությանն ու բարձրությանը: Հոնքերը պետք է սկսվեն եվ ավարտվեն կոնկրետ կետերում: Որպեսզի որոշենք հոնքերի սկիզբը, պետք է  մատիտը պահենք  քթի թեվն ու աչքի ներսային անկյունը միացնող գծի երկայնքով: Այս գծի շարունակության վրա՝ վերեվում հենց գտնվում է ունքի սկիզբը:


Ունքի ամենաբարձր կետը պետք է լինի վերին շրթունքի կենտրոնից աչքի բբով դեպի ունքը ձգվող գծի վրա: Հոնքերի ծայրը որոշելու համար  մատիտը տեղադրում են քթի ռունգից մինչեվ աչքերի արտաքին անկյունը տանող գծի երկայնքով: ՈՒնքի ծայրը գտնվում է այնտեղ, որտեղ որ մատիտը հատում է այն: Հոնքի դրսային
 

Հոնքերի ձեվի շտկման համար օգտագործում են լավ պինցետ, փոքրիկ խոզանակ՝ հեռացված մազերը թափ տալու համար, եվ բամբակե գնդիկներ: Ձեռքերը պետք է մաքուր լինեն, դրա համար լվացվեք օճառով, իսկ պինցետը մաքրեք սպիրտով:

Հոնքերի շտկման ժամանակ մաշկը մի փոքր ձգած պահեք:

Մազերը քաշում են հոնքի ներսային մասից դեպի դուրս՝ մազերի աճի ուղղությամբ, պլանավորվող եզրագծի սահմաններից դուրս: Որքան բարձր են տեղակայված հոնքերը, այնքան աչքերն ավելի մեծ են թվում, եվ այնքան ընդհանուր առմամբ գեղեցիկ է դեմքը:  Դրա համար կարիք չկա մազերը հեռացնել հոնքերի վերին եզրից՝ նույնիսկ այն դեպքում, երբ որոշել եք հոնքերը բարակացնել անթերի տեսք տալու համար:

 
 

Ավարտելով հոնքերի շտկման գործողությունը, մաշկը մաքրում են սպիրտային լոսյոնով թրջած բամբակե գնդիկով: Հոնքերի ձեվը շտկելիս, ցավը մեղմացնելու համար,  կարելի է այս գործողությունից հինգ րոպե առաջ ունքին դնել տաք ջրով կամ նույնիսկ ցավազրկող նյութով(բենզոկայինով)  թրջած բամբակե գլանակ: Իսկ վերջում, կարմրությունը հանելու համար, դրեք սառը ջրով թրջած բամբակե գլանակ:


Երբ հոնքերի շտկումն ավարտված է, կարելի է օգտվել նաեվ տարբեր կոսմետիկ միջոցներից հոնքերի ձեվը ֆիքսելու եվ ցանկալի գույն տալու համար: Դրա համար օգտվում են ֆիքսող գելերից, շտկող մատիտներից, փոշիներից կամ ստվերաներկերից:

Մատիտն ու ստվերաներկը պետք է լինի  Ձեր մազերի գույնի կամ մի տոն մուգ:


Հոնքերը մատիտով ներկելիս հետեվեք հետեվյալ կանոններին. պետք չէ տանել մեկ ուղիղ գիծ հոնքերի երկայնքով, ավելի լավ է սրածայր մատիտով մի քանի թեթեվ շեշտ անեք, որոնք կնմանվեն մազիկներին: Նոսր ունքերը ներկեք տուշով՝ մազերի աճման ուղղությամբ: Բայց այստեղ էլ պետք է չափի մեջ լինել, խիստ ներկված ունքերը դեմքը վուլգառ են դարձնում:

Հոնքերը ֆիքսելու համար պետք կգան հատուկ գելեր: Դրանք լինում են կոմպակտ տուփերով, որի հետ խոզանակ կա: Բավական է հանել գելով խոզանակը եվ սանրելու հետ մեկտեղ հոնքերին ցանկալի տեսք տալ: Անգույն գելերը մուգ հոնքերին փայլ են տալիս եվ ֆիքսում են նրանց ձեվը: Գունավոր գելերն օգնում են ներկել բաց հոնքերը:


Բաց հոնքերը կարելի է ներկել քիմիական ներկով, արդյունքը կպահպանվի մոտ մեկ ամիս:  Կոսմետոլոգն իհարկե դա բոլորից լավ կանի, նրա օգտագործած ներկերն ավելի երկար են պահպանվում, քանի որ գեղեցկության սրահների համար նախատեսված ներկերն ավելի շատ ջրածնի պերօքսիդ են պարունակում:

Հոնքերի ձեվի շտկման ամենաարմատական մեթոդը մշտական դիմահարդարումն է՝ դաջվածքը: Նրա գույնից եվ խորությունից կախված է, թե որքան կմնան նկարված հոնքերը՝ վեց ամսից մինչեվ երեք տարի: Սա հիանալի ելք է բարակ եվ նոսր հոնքերի դեպքում, դաջվածքը նմանվում է իրական մազիկներին:


Հոնքերի շտկման ինչ մեթոդ էլ ընտրեք, հիշեք, որ ժամանակակից նորաձեվությունը հոնքերի ձեվի համար խիստ կանոններ չի թելադրում: Դրա համար հոնքերի ձեվը շտկելիս ճիշտ կլինի հավատարիմ մնաք գեղեցկության մասին սեփական պատկերացումներին եվ օգտվեք մասնագետի ծառայությունից:



Աղցան ՝ քամած մածունով. Իմ ամենասիրած աղցանը

Աղցան ՝ քամած մածունով. Իմ ամենասիրած աղցանը

Մանրամասն
Թաթար բորակի. Պատրաստման ամենահամեղ եղանակը

Թաթար բորակի. Պատրաստման ամենահամեղ եղանակը

Մանրամասն
Աջիկայի պատրաստման եղանակը

Աջիկայի պատրաստման եղանակը

Մանրամասն
Ամենահամեղ փքաբլիթները ՝ պատրաստված խտացրած կաթով

Ամենահամեղ փքաբլիթները ՝ պատրաստված խտացրած կաթով

Մանրամասն
Շոկոլադե նրբագույն տորթ

Շոկոլադե նրբագույն տորթ

Մանրամասն
Կարտոֆիլով ֆրանսիական աղցան

Կարտոֆիլով ֆրանսիական աղցան

Մանրամասն
Կարտոֆիլե բաղադրատոմս ՝ ամերիկյան ձևով

Կարտոֆիլե բաղադրատոմս ՝ ամերիկյան ձևով

Մանրամասն
Հրաշալի փքաբլիթներ. Ուղղակի հալչում է բերանում. Պատրաստեք և վայելեք

Հրաշալի փքաբլիթներ. Ուղղակի հալչում է բերանում. Պատրաստեք և վայելեք

Մանրամասն
Թզի մուրաբա

Թզի մուրաբա

Մանրամասն
Շատ համեղ թխվածք ՝ պատրաստված դեղձով

Շատ համեղ թխվածք ՝ պատրաստված դեղձով

Մանրամասն
Այս բաղադրատոմսով վարունգի մարինադը շատ հաջող է ստացվում

Այս բաղադրատոմսով վարունգի մարինադը շատ հաջող է ստացվում

Մանրամասն
Իսկական ֆրանսիական ժուլիենի բաղադրատոմսը ՝ ֆրանսիացի խոհարարի կողմից

Իսկական ֆրանսիական ժուլիենի բաղադրատոմսը ՝ ֆրանսիացի խոհարարի կողմից

Մանրամասն
Մոշի մուրաբա. Ձմռանը ամենաօգտակար մուրաբաներից մեկը

Մոշի մուրաբա. Ձմռանը ամենաօգտակար մուրաբաներից մեկը

Մանրամասն
Լցոնած կատոֆիլներ. Այս ուտեստը նույնիսկ խորովածի հետ չէի փոխարինի

Լցոնած կատոֆիլներ. Այս ուտեստը նույնիսկ խորովածի հետ չէի փոխարինի

Մանրամասն
Սև թթի մուրաբա

Սև թթի մուրաբա

Մանրամասն
Փակել