Տատիկս միշտ այս թեյն է խմում և երբեք չի ունեցել ճնշում, շաքար և անքնություն
Տատիկս արդեն 70 տարեկան է, բայց կենսուրախ է ու ակտիվ։ Նրան ճնշումը չի անհանգստացնում և երբեք չի տառապել անքնությունից։ Նա ունի մի միջոց, որն ավելի լավ է բուժում տարբեր հիվանդություններ, քան ցանկացած դեղամիջոց:
Տատիկի գաղտնի դեղամիջոցը երիցուկի թեյն է։ Սա մատչելի միջոց է, որը փրկում է բազմաթիվ հիվանդություններից։
Բացի այդ, այն ունի հաճելի համ և կարող է փոխարինել սովորական թեյին։ Այն պարունակում է բազմաթիվ ֆլավոնոիդներ և այլ հակաօքսիդանտներ, որոնք բուժում են մեր օրգանիզմը:
Երիցուկի ամենաօգտակար մասը ծաղիկներն են։
Չէ՞ որ հենց դրանցում է պարունակվում օգտակար նյութերի մեծ մասը։
1. Բարելավում է քունը
Չկա ավելի լավ միջոց գերբեռնվածության, սթրեսի, անհանգստության դեմ, քան երիցուկը։ Երիցուկով թեյը հեշտացնում է քունը, բարելավում քնի որակը։ Եթե այն խմեք գիշերը, ապա առավոտյան կարթնանաք թարմացած։
2. Ունի հակաբորբոքային հատկություն
Այս հատկությունների շնորհիվ երիցուկը արդյունավետորեն օգտագործվում է ստամոքսի և աղիքների հիվանդությունների դեպքում։ Երիցուկը օգնում է հաղթահարել վարակները, թեթևացնել բորբոքումն ու սպազմը։
3. Օգնում է սթրեսի և անհանգստության դեպքում
Երիցուկը բնական հակադեպրեսանտ է: Մեկ բաժակ անուշահոտ երիցուկի թեյը բարձրացնում է սերոտոնինի մակարդակն օրգանիզմում և օգնում հանգստանալ։ Սթրեսն ու անհանգստությունը կանցնեն, դուք կհանգստանաք ու կգաք ինքներդ ձեզ։ Մեկ բաժակ երիցուկի թեյը հիանալի միջոց է քրոնիկական սթրեսի դեմ։
4. Բարձրացնում են օրգանիզմի պաշտպանիչ հատկությունները վարակների դեմ պայքարում
Երիցուկում պարունակվող ֆենոլները բարձրացնում են օրգանիզմի պաշտպանիչ հատկությունները վարակների դեմ պայքարում։ Այս նույն նյութերն օգնում են պայքարել մրսածության, գրիպի և նույնիսկ սինուսիտի դեմ։
5. Օգնում է ստամոքսի հետ կապված խնդիրների դեպքում
Երիցուկը օգնում է լուծել աղեստամոքսային տրակտի հետ կապված բազմաթիվ խնդիրներ՝ սկսած փքվածությունից և վերջացրած գրգռված աղիքի համախտանիշով։ Երիցուկը շատ մեղմ ազդեցություն ունի, օգնում է վերականգնել ստամոքսը թունավորվելուց հետո։
6. Օգնում է կանանց հաղթահարել դաշտանային ցավերը
Հաճախ դաշտանը կնոջը բերում է սարսափելի անհանգստություն, և երիցուկն օգնում է հաղթահարել դա: Թեյը նվազեցնում է ցավը, ազատում է սպազմը, հանգստացնում է նյարդային համակարգը, լավացնում է քունը, կանխում է տրամադրության փոփոխությունները։