Ահա թե ինչպես ամրացնել ոսկորները և կանխել օստեոպորոզը, արթրիտը, օստեոարթրիտը և ոսկորների ու հոդերի այլ խնդիրներ
Մարդու կմախքը բաղկացած է բազմաթիվ ոսկորներից, որոնք պատասխանատու են մեր մարմնի շարժունակության համար։
Ամեն օր մեր ոսկորները ծանրաբեռնվածություն են ստանում, ուստի նրանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կատարել մեր ամենօրյա գործունեությունը:
Ոսկորներն ամրացնելու համար հարկավոր է առողջ սնունդ օգտագործել և կանոնավոր մարզվել։
Կարող եք նաև դիմել բնական բաղադրատոմսերի, որոնք մեր առողջության վրա կողմնակի ազդեցություն չեն ունենում։ Այս հոդվածում մենք ձեզ կասենք ամենաարդյունավետներից մեկը:
Ձեզ հարկավոր է․
- ջուր
- քացախ
- ձու
Ձուն մանրակրկիտ լվացեք, ապա եռացրեք 5 րոպե։ Դրանից հետո ձուն դնել բաժակի մեջ ու վրան խնձորի քացախ լցնել, որպեսզի քացախը ծածկի ձուն։
Ձուն թողնում ենք քացախի մեջ, մինչև կեղևի պինդ հատվածն ամբողջությամբ լուծվի, ապա քամում ենք զանգվածը։
Ձուն կարելի է օգտագործել աղցանի մեջ կամ պարզապես ուտել, իսկ հեղուկը պետք է ընդունել ամեն առավոտ դատարկ ստամոքսի 1 ճ/գ՝ լուծելով մեկ բաժակ տաք ջրի մեջ։
Ձվի կեղևը 94%-ից ավելի բնական կալցիում է, որը գրեթե ամբողջությամբ ներծծվում է օրգանիզմի կողմից, ուստի այս մեթոդը կօգնի ամրացնել ձեր ոսկորները և պահպանել դրանց առողջությունը:
Ժողովրդական որևէ դեղամիջոց օգտագործելուց առաջ անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն։