Ահա թե ինչ կպատահի ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր մի բաժակ ջուր խմեք քրքումով և կիտրոնով
Այս հրաշալի ըմպելիքը վաղուց է օգնել արևելյան կանանց պահպանել իրենց գեղեցկությունն ու առողջությունը։ Անհավանական է, պարզապես անհրաժեշտ է օրական 1 բաժակ այս ըմպելիքից խմել, և դուք կնկատեք բարելավում: Ընդամենը 2 պարզ բաղադրիչները սովորական ջուրը կվերածեն երիտասարդության էլիքսիրի։
Ահա այս հրաշալի ըմպելիքի առողջության համար ամենակարևոր օգուտները.
1. Քրքումը կարող է կանխել արյան շաքարի բարձրացումը։
2. Օգնում է օրգանիզմին ճարպը քայքայել, ինչը մեծացնում է լեղու արտահոսքը։
3. Նպաստում է քաշի կորստին եւ մաքրում օրգանիզմը տոքսիններից։
4. Իր հզոր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ այս ըմպելիքը կանխում է ծերացման հետ կապված ուղեղի դեգեներատիվ խանգարումները, ինչպիսիք են դեմենսիան և Ալցհեյմերի հիվանդությունը:
5. Բուժում է խրոնիկ փորկապությունը և բարձրացնում էներգիայի մակարդակը:
6. Քրքումը բարելավում է լյարդի աշխատանքը:
7. Նպաստում է սննդի ճիշտ մարսմանը։
8․ Նրա ուժեղ հակամանրէային հատկությունները ամրապնդում են իմունային համակարգը։
Ձեզ հարկավոր է․
1/4 թեյի գդալ քրքում
1 բաժակ տաք ջուր
Կես կիտրոնի հյութ
1/8 թեյի գդալ մեղր
Մի պտղունց դարչին, ըստ ցանկության
Ջուրը պետք է տաքացնել, ավելացնել կիտրոնի հյութ, մեղր, քրքում և ամեն ինչ լավ խառնել։ Լավագույն արդյունքի համար ըմպելիքը խմելիս անընդհատ խառնեք այն։
Անհրաժեշտ է խմել ըմպելիքը տաք վիճակում։ Այս էժան և բնական ըմպելիքը կապահովի առողջության համար զարմանալի օգուտներ, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս այն խմել ամեն առավոտ: