Ահա ինչ է կլինի ձեր լարդի և ուղեղի հետ, երբ դուք խմեք քրքումով ջուր
Քրքումն իր բազմաթիվ բուժիչ հատկությունների շնորհիվ աշխարհում ամենահայտնի համեմունքներից է։
Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ դրա ամենօրյա օգտագործումը բարելավում է լյարդի և ուղեղի առողջությունը։
Քրքումը՝ որպես լյարդի քաղցկեղի կանխարգելում.
Այս համեմունքը դարեր շարունակ օգտագործվել է լյարդի հիվանդությունների բուժման համար։ Այնուամենայնիվ, փորձագետները սկսել են ուսումնասիրել դրա ազդեցությունը լյարդի պաշտպանության առումով քսան տարի առաջ:
Նրանք պարզել են, որ քրքումը չափազանց օգտակար է իր ուժեղ հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցության շնորհիվ:
Դրա ակտիվ բաղադրիչը՝ կուրկումինը, նվազեցնում է լյարդի քաղցկեղի վտանգը, քանի որ այն նվազեցնում է մարդու քաղցկեղածին նյութերի (օրինակ՝ թիոացետամիդ) ազդեցությունը լյարդի վրա։
Քրքումը՝ ուղեղի առողջության համար.
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քրքումը բարելավում է ուղեղի աշխատանքը:
Մասնավորապես, հետազոտողները պարզել են, որ կուրկումինն արգելակում է բետա-ամիլոիդ սալիկների կուտակումը, որոնք Ալցհեյմերի հիվանդության հիմնական պատճառներից մեկն են:
Մենք առաջարկում ենք մի քանի բաղադրատոմսեր, որպեսզի կարողանաք ամեն օր քրքում օգտագործել.
Քրքում և կոկոսի յուղ.
Բաղադրիչներ.
1 ճ.գ քրքում
1 ճ.գ կոկոսի յուղ
2 բաժակ կոկոսի կաթ
1 պտղունց սև պղպեղ
Վերոնշյալ բաղադրիչները կաթսայի մեջ բերեք եռման աստիճանի:
Այնուհետև թողեք, որ խառնուրդը մի փոքր սառչի և խմեք։
Այս խառնուրդը կարող եք ավելացնել նաև ապուրների կամ այլ բաղադրատոմսերի մեջ:
Քրքումի ջուր.
Բաղադրիչներ.
1/4 թ /գդ քրքում
1-2 բաժակ ջուր
Խոհարարության եղանակը․
Նախ եռացրեք ջուրը, ավելացրեք քրքումը և թողեք եռա ևս 10 րոպե։
Հետո թող ըմպելիքը մի քիչ սառչի, և կարող ես խմել։