8 ամենաառողջ մթերքները, որոնք մենք սխալ ենք ուտում
Սննդից առավելագույն օգուտ քաղելու համար մենք ձեզ կբացահայտենք ձեր սիրելի մթերքների բոլոր գաղտնիքները։
Բրոկկոլի
Բրոկկոլին պարունակում է նյութեր, որոնք սպանում են քաղցկեղի բջիջները։ Բայց եթե այն եփեք կամ շոգեխաշեք, այս օգտակար տարրերից մի քանիսն անդառնալիորեն կվերանան։
Ելակ
Ելակ գնելիս մի շտապեք պոկել հատապտուղների պոչերը։ Պոչերը պոկելիս կամ հատապտուղները կորցնում են վիտամին C-ի մի մասը։ Գնե՛ք հատապտուղները միայն սեզոնին։
Սև թեյ
Մի խմեք սև թեյ կաթով. Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ սիրտ-անոթային համակարգի համար այդքան օգտակար թեյը, շփվելով կաթի սպիտակուցի հետ, կորցնում են իրենց ակտիվությունը և դժվարամարս են լինում։
Կտավատի սերմ
Մենք դժվար թե ստանանք օգտակար բջջանյութ, օմեգա-3 ճարպաթթուներ, հակաօքսիդանտներ, որոնք պարունակվում են կտավատի սերմերի մեջ, եթե դրանք ուղղակի խառնենք կեֆիրի կամ մածունի հետ։
Ծնեբեկ
Մի եռացրեք այն, որպեսզի չկորցնեք ոչ մի գրամ օգտակար վիտամիններ։
Ծնեբեկը եփելուց հետո ջուրը մի թափեք։ Օգտագործեք այն ապուրի մեջ։
Սխտոր
Սխտորը մանրացնելու և տրորելու ժամանակ առաջանում է ալիցին, որը ճնշում է քաղցկեղի բջիջների, բակտերիաների և սնկերի աճը։ Բայց սխտորից առավելագույն օգուտ ստանալու համար պարզապես կերեէ այն 10 րոպե ճզմելուց հետո։
Գրիլ միս
Գրիլում խորովածի կամ մսի պատրաստմանը պետք է վստահեն միայն մասնագետներին: Այլապես, դուք կարող եք ստանալ սննդային թունավորում:
Լոլիկ
Բոլորը գիտեն, որ լոլիկը պարունակում է լիկոպեն՝ հակաօքսիդանտ, որը շատ օգտակար է աթերոսկլերոզի կանխարգելման և արյունատար անոթները ոչնչացումից պաշտպանելու համար։