Բժիշկը խորհուրդ է տալիս շաքար ունեցողներին ամեն առավոտ ուտել սա
Մեր օրերում ամենատարածված հիվանդություններից մեկը շաքարախտն է։ Սա նշանակում է, որ օրգանիզմում ինսուլինի շատ ցածր մակարդակ կա, ինչը հետագայում հանգեցնում է արյան շաքարի բարձր մակարդակի:
Ցավոք սրտի, շաքարախտը չի կարող լիովին բուժվել, և հիվանդությունը ամբողջ կյանքի ընթացքում է:
Նախ խնձորն ու գազարը լվացեք և խնձորից հանեք կեղևն ու սերմերը։ Այնուհետև դրանք լցրեք բլենդերի մեջ և հարեք մինչև համասեռ զանգված ստանալը։
Այս խառնուրդն օգտագործեք ամեն առավոտ դատարկ ստամոքսին։ Ձեր հաջորդ արյան ստուգման ժամանակ դուք կնկատեք, որ ձեր արյան շաքարի մակարդակը վերադարձել է նորմալի:
1-ին տիպի շաքարային դիաբետ․ Ովքե՞ն են ռիսկի տակ և ովքե՞ր են հակված հիվանդանալու հենց այս տեսակի դիաբետով
1-ին տիպի շաքարային դիաբետ (նախկինում՝ ինսուլին կախյալ դիաբետ, պատանեկան դիաբետ), շաքարային դիաբետի տեսակ, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջների աուտոիմունային քայքայմամ] և նրանց կողմից ինսուլինի արտադրման թուլացմամբ։ Ինսուլինի շարունակական նվազման պատճառով արյան մեջ և մեզում շատանում է գլյուկոզի քանակը (գերշաքարարյունություն, հիպերգլիկեմիա)։ Հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը (պոլիուրիա), անհագ ծարավի զգացողությունը (պոլիդիպսիա), շատակերությունը (պոլիֆագիա) և քաշի նվազումը։
1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման հստակ պատճառներն անհայտ են։ Դիաբետի այս տիպը 2-րդ տիպից կարող է տարբերակվել աուտոհակամարմինների թեստով։ Տարբերակման համար կարող է կիրառվել նաև C-պեպտիդի թեստը, որով որոշվում է արտադրվող ինսուլինի քանակը։
Բուժման հիմնական եղանակը ինսուլինի ներարկումն է, որը կարող է կրկնվել անգամ ողջ կյանքի ընթացքում։ Սրանով հիվանդները փորձում են կառավարել ինսուլինի քանակն արյան մեջ։ Բուժման բացակայության դեպքում կարող են զարգանալ բազմաթիվ բարդություններ։ Սուր բարդացումներից են՝ կետոացիդոզը (արյան մեջ ացետոնային և կետոնային մարմինների շատացում), գերօսմոլյար կոման (հիպերգլիկեմիկ կոմա, ոչ կետոնեմիկ կոմա)։ Գերշաքարարյունության երկարատև բարդացումները ներառում են սիրտ-անոթային հիվանդություններ, ինֆարկտ, երիկամների անբավարարություն, խոցեր՝ վերջույթների վրա, աչքերի վնասում (դիաբետային ռետինապաթիա)։ Բացի այդ, որոշ բարդացումներ կարող են զարգանալ ինսուլինաթերապիայի պատճառով զարգացող թերշաքարարյունության հետևանքով։
1-ին տիպի շաքարային դիաբետը կազմում է դիաբետների 5-10 %-ը։ Հիվանդների ընդհանուր հստակ քանակն անհայտ է[9], սակայն հայտնի է, որ յուրաքանչյուր տարի այս հիվանդությամբ հիվանդանում են մոտ 80000 երեխաներ։ ԱՄՆ-ում այս հիվանդությամբ տառապում է 1֊ից 3 միլիոն մարդ։ Այս հիվանդության հանդիպման հաճախականությունը տարբեր երկրներում տարբեր է. ամենից քիչ այն հանդիպում է Ճապոնիայում և Չինաստանում (յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով՝ 1 նոր հիվանդ/տարի), իսկ ամենաշատն այն հանդիպում է Սկանդինավիայում (յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով՝ 35 նոր հիվանդ/տարի)։ ԱՄՆ-ում և հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներում հիվանդության առաջացման հավանականությունը յուրաքանչյուր 100000 բնակչի հաշվով որոշ դեպքերում տատանվում է 8-17 նոր դեպք/տարի սահմանում։
Իսկ ովքեր են ռիսկի խմբում։
Տարբեր գործոններ, ինչպիսիք են գենետիկան և որոշ վիրուսներ, կարող են առաջացնել 1-ին տիպի դիաբետ: 1-ին տիպի դիաբետը սովորաբար ի հայտ է գալիս մանկության կամ պատանեկության տարիներին, սակայն կարող է զարգանալ նաև չափահասների մոտ:
Նույնիսկ մեծաքանակ հետազոտություններից հետո 1-ին դիպի դիաբետը բուժում չունի: Բուժումն ուղղված է ինսուլինի, սննդակարգի և ապրելակերպի միջոցով արյան մեջ շաքարի քանակի կառավարմանը՝ բարդությունները կանխելու համար:
1-ին տիպի դիաբետի ախտանիշները կարող են ի հայտ գալ հանկարծակի:
Հիվանդության ախտանիշներից են՝
սովորականից ավելի ուժեղ ծարավի զգացում,
հաճախամիզություն,
երեխաների մոտ հանկարծակի ի հայտ եկող գիշերային անմիզապահություն,
խիստ քաղցի զգացում,
չնախատեսված քաշի կորուստ,
դյուրագրգռություն կամ տրամադրության այլ փոփոխություններ,
ընդհանուր թուլություն և հոգնածություն,
մշուշոտ տեսողություն:
1-ին տիպի դիաբետի առաջացման հստակ պատճառը հայտնի չէ:
Օրգանիզմի իմունային համակարգը, որը նորմայում պայքարում է վնասակար բակտերիաների և վիրուսների դեմ, սովորաբար ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի (պանկրեաս) ինսուլին արտադրող բջիջները։
Այլ հնարավոր պատճառները ներառում են՝
ժառանգականություն,
վիրուսների և շրջակա միջավայրի այլ գործոնների ազդեցություն:
Երբ արյան գլյուկոզի մակարդակները ցածր են, օրինակ, երբ մարդը երկար ժամանակ սնունդ չի ստացել, լյարդը տրոհում է պահեստավորված գլիկոգենը: Սա պահում է գլյուկոզի մակարդակը նորմայի միջակայքում:
1-ին տիպի դիաբետի ժամանակ բացակայում է ինսուլինը, որը պիտի թույլատրեր գլյուկոզի մուտքը բջիջներ: Այդ պատճառով շաքարը սկսում է կուտակվել արյան մեջ: Սա կարող է առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ:
Որոշ գործոններ ևս կարող են բարձրացնել 1-ին տիպի դիաբետի ռիսկը․
Ընտանեկան պատմություն. եթե ծնողներից կամ արյունակից հարազատներից մեկնումեկն ունի 1-ին տիպի դիաբետ, հիվանդության զարգացման ռիսկը քիչ բարձրանում է։
Գենետիկա. որոշ գեների առկայությունը բարձրացնում է 1-ին տիպի դիաբետի զարգացման ռիսկը։
Աշխարհագրություն. 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց թիվն ավելի մեծ է, երբ նրանք հեռանում են հասարակածից:
Տարիք. 1-ին տիպի դիաբետը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, սակայն պիկին է հասնում 4-ից 7 տարեկան երեխաների մոտ: Երկրորդ պիկը 10-ից 14 տարեկանների մոտ է։
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։