Խնդրում ենք գրեք այս բույսի հայերեն անունը․ Այն իսկական դեղամիջոց է կանանց համար

Դիտումներ 6630

Խնդրում ենք գրեք այս բույսի հայերեն անունը․ Այն իսկական դեղամիջոց է կանանց համար

Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։

 

 

Միջին դարերում ուրցը բերվում է Կենտրոնական Եվրոպա։ Արքա Կարլոս Մեծը հավատում է համեմունքային բույսերի մոգական հատկություններին։ Միջնադարի ասպետների հանդերձանքին պատկերում էին ուրցի ծաղկած ճյուղիկը եւ մեղուների պարսը։ Կարլոս Մեծը 812թ. կազմեց օգտակար բույսերի ցուցակ, որում ուրցը զբաղեցնում էր առաջնահերթ տեղերից մեկը, թվով 74 բույսեր սկսեցին մշակել արքայական պարտեզներում։ 



Քրիստոնեական մշակույթում ուրցը համարվում է Աստվածածին բույս։ Հավատում էին, որ բույսի բուրումնավետ հոտը վանում է չար ուժերին։ Հնագույն ժամանակներից ուրցը օգտագործել են խոհարարության մեջ, միջնադարի շատ գրքերում բերված են բաղադրատոմսեր, որոնց մեջ օգտագործվում է ուրցը։ Այն մաս է կազմում լայն կիրառում ունեցող ժամանակակից համեմունքային խառնուրդների մեջ` «bouguet de garni» և «fines herbes»։

 

 

 

Բուժում և կանխարգելում է հարբուխը, օժտված է ցավազրկող, խորխաբեր, հակաբորբոքային և հակասեպտիկ հատկություններով, մեղմում է հազը, օգտագործվում է գրիպի, բրոնխիտի, անգինայի և շնչառական այլ հիվանդությունների բուժման ժամանակ։

Նպաստում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի կարգավորմանը։

Ունի միզամուղ և լեղամուղ հատկություն։

Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, օգնում է հաղթահարել քրոնիկ հոգնածությունը, անքնությունը, բարձրացնում է աշխատունակությունը, ուժ տալիս։

Օգնում է ազատվել գլխացավից։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է վերքերն ու մաշկային հիվանդությունները բուժելու համար։

Նպաստում է ատամնացավի դադարեցմանը, օգտագործվում է բերանի խոռոչի բորբոքման դեպքում, վերացնում է բերանի տհաճ հոտը։

Օգնում է պայքարել ռևմատիզմի, ռադիկուլիտի, հոդացավի և մկանային ցավի դեմ։

 

 

Բարենպաստ ազդեցություն է թողնում տղամարդու սեռական ոլորտի վրա, մեծացնում է պոտենցիան, նվազեցնում պրոստատիտի առաջացման վտանգը։

Օգտագործվում է գինեկոլոգիական բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակ։



Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարեւորվում է բույսի վարակամերժ եւ ցավազրկող ազդեցությունը։

 

 

Թրջոցները եւ լոգանքը թեթեւացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաեւ մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը եւ բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի եւ թեփոտման դեպքում։

Զգուշացում։ Ուրցով պատրաստուկների չափաբաժինը խախտելու դեպքում կառաջանա սրտխառնոց։ Ուրցը հակացուցված է լյարդի եւ երիկամների հիվանդությունների, ստամոքսի խոցի, առիթմիայի դեպքում, նաեւ հղիներին։

 



Ամենաընթերցվածը