5 մթերք, որոնք կօգնեն երկար ժամանակ քաղցածություն չզգալ

Դիտումներ 154

5 մթերք, որոնք կօգնեն երկար ժամանակ քաղցածություն չզգալ

Գիտնականները պարզել են, որ որոշ մթերքների բաղադրության մեջ մտնող որոշակի նյութեր օգնում են երկար ժամանակ հագեցածության զգացում ունենալ ու ճնշել քաղցածություն հրահրող հորմոնների առաջացումը:

Ազնվամորի

Շատ հատապտուղներ օգտակար են առողջությանը, սական միայն ազնվամորին (թարմ կամ սառեցված) կօգնի հաղթահարել քաղցի զգացումը: Մեկ բաժակ ազնվամորին 80կ/կալ է և 9գ բջջանյութ է պարունակում: Հենց բջջանյութի մեծ քանակի շնորհիվ այն երկար ժամանակով ազատում է ուտելու ցանկությունից: Բացի այդ, ազնվամորին հարուստ է կալիումով ու վիտամին C-ով:

Ջրիմուռներ

Ծովային ջրիմուռները նույնպես հարուստ են բջջանյութով, ինչպես նաև բուսական սպիտակուցներով: Ճապոնացի գիտնականները ջրիմուռների մեջ հատուկ նյութ՝ ֆուկոկսանտին են հայտնաբերել, որն էլ նպաստում է քաշի նվազեցմանը: Հոկայդո համալսարանի դիետոլոգների հետազոտությունների արդյունքում ճարպակալում ունեցող կրծողներն ազատվել են իրենց քաշի 5-10 տոկոսից այն բանի շնորհիվ, որ նրանց ուտելիքի մեջ ջրիմուռներ են ավելացրել:



Պիստակ

Պիստակն իդեալական նախաճաշիկ է համարվում ու տևական ժամանակով ազատում է քաղցի զգացումից, բացի այդ, մի շարք օգտակար նյութեր է պարունակում: Արևելյան Իլինոյսի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս պիստակը կեղևով գնել: Հետազոտությունների արդյունքում մարդիկ, ովքեր արդեն մաքրած պիստակ են գնել, 41 տոկոսով ավելի շատ են կերել, քան նրանք, ովքեր դրանք իրենք են մաքրել: Հետազոտողները դա բացատրում են նրանով, որ կեղևների տեսքը հիշեցնում է կերած պիստակների քանակի մասին ու արդյունքում՝ ավելի շուտ ենք դադարում դրանք ուտել:

Հատիկավորներ (լոբի, ոլոռ, ոսպ, սոյա)

Հատիկավորները հարուստ են ածխաջրերով ու սպիտակուցներով, ինչն էլ երկակի հարված է հասցնում քաղցի զգացմանը: Journal of Human Nutrition and Dietetics պարբերականում հրապարակված հետազոտությունների արդյունքներով, ճարպակալմամբ տառապող մարդիկ, ովքեր իրենց սննդակարգը հարստացրել են հատիկավորներով, ոչ միայն ավելի արագ են նիհարում, այլև բարձր արդյունքների են հասել արյան մեջ խոլեստերինի նվազման հարցում:



Ձու

European Journal of Clinical Nutrition պարբերականում հրապարկված հետազոտությունների տվյալներով՝ մարդիկ, ովքեր նախաճաշին ձու են ուտում, օրվա ընթացքում միջինը 438 կ/կալ քիչ են օգտագործում:



Ամենաընթերցվածը