5 միջոց՝ օրգանիզմից հեռացնելու բոլոր ավելորդ և թունավոր նյութերը

Դիտումներ 684

5 միջոց՝ օրգանիզմից հեռացնելու բոլոր ավելորդ և թունավոր նյութերը

1. Խնձոր և դարչին

Մեկ խնձորը բարակ կտրատել և լցնել 500 մլ մաքուր ջուր, ավելացնել 1 թեյի գդալ աղացած դարչին, դնել սառնարանում և խմել ողջ օրվա ընթացքում։ Խնձորի և դարչինի համադրությունը կօգնի ձեզ նորմալացնել նյութափոխանակությունը։

 

 

2. Կիտրոնի հյութ և մեղր

2 ճ․գ․ թարմ քամած կիտրոնի հյութը խառնել 200 մլ տաք ջրի հետ, ավելացնել 1 թեյի գդալ բնական մեղր, մի պտղունց աղացած կոճապղպեղ։ Ընդունել դատարկ ստամոքսին, նախաճաշից կես ժամ առաջ։ Սա կօգնի մաքրել մարսողական համակարգը, ամրացնել արյան անոթների պատերը և լիցքավորվել կենսական էներգիայով:

 

 



3. Կոճապղպեղով ըմպելիք

Կեղևազատել և մանր կտրատել փոքր քանակությամբ թարմ կոճապղպեղի արմատը (3-4 սմ), լցնել 1 լիտր տաք ջուր, եռացնել և եփել միջին ջերմության վրա 10 րոպե, քամել։ Սառչելուց հետո ավելացնել մի պտղունց աղացած դարչին և մի քանի ճաշի գդալ մասուրի օշարակ։ Ընդունել օրվա ընթացքում 100-150 մլ ուտելուց կես ժամ առաջ։ Մարսողությունն ու նյութափոխանակությունը նորմալացվում են, ըմպելիքը տոնուսային և վերականգնող ազդեցություն կունենա։

 

 



4. Բազուկի հյութ

1 ճակնդեղից, 2 խնձորից և 4 նեխուրի ցողունից պատրաստել թարմ քամած հյութ, խմել 1 ճ.գ. գդալ օրական 2 անգամ (առավոտյան և երեկոյան) ուտելուց կես ժամ առաջ։

 

 

5. Վարունգ և նեխուր

1 վարունգ և 1 նեխուրի արմատ մանրացնել, ավելացնել 300 մլ ջուր։ Խմեք ողջ օրվա ընթացքում՝ իդեալական է ծոմ պահելու ժամանակ։



Ամենաընթերցվածը