4 իդեալական բանջարեղեն գեղեցկության և երիտասարդ մաշկի համար.
Այս բանջարեղենը պետք է ներառվի բոլոր տարիքի կանանց սննդակարգում:
1. Սպանախ
Դա, անկասկած, գոյություն ունեցող ամենահայտնի բանջարեղեններից մեկն է։ Քանի որ սպանախը շատ հարուստ է երկաթով և կարող է պայքարել սակավարյունության դեմ, նվազեցնել հոգնածությունը և տալ մարմնին էներգիա:
Եվ նաև երկաթը հիանալի կերպով նպաստում է կերատինի ձևավորմանը, որն ամրացնում է մազերը և եղունգները և մաշկին հաղորդում փայլ։
Սպանախը պարունակում է նաև հակաօքսիդանտներ, որոնք կարող են պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք հրահրում են ծերացման արագացում և կնճիռների առաջացում։
Արդյունքում այս ամենը այն դարձնում է հիանալի միջոց մաշկի գեղեցկության համար։
2. Կաղամբ
Այն պարունակում է A, B, C, E և K վիտամիններ, ինչպես նաև մագնեզիում, կալցիում, երկաթ և կալիում:
3․ Մաղադանոս
Իսկ դուք գիտեի՞ք, որ մաղադանոսը հայտնի է իր հարուստ վիտամին C-ով: Մի մոռացեք այն ավելացնել ձեր կերակուրներին և մրգերի ու բանջարեղենների սմուզիներին: Այն նաև ունի հզոր հակաօքսիդանտ հատկություն, որը խթանում է կոլագենի արտադրությունը և մաշկը դարձնում առաձգական, հարթ և երիտասարդ:
4. Բրոկկոլի
ԱՄՆ Օրեգոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բրոկկոլին պարունակում է ակտիվ բաղադրիչ, որը կարող է կանխել ինչպես կրծքագեղձի, այնպես էլ շագանակագեղձի քաղցկեղը:
Այն հայտնի է հանքանյութերի և հակաօքսիդանտների, ինչպես նաև C և E վիտամինների բարձր պարունակությամբ։