3 բնական բաղադրատոմս՝ լյարդը մաքրելու համար. Ազատվեք տոքսիններից և բարելավեք մաշկը և մազերը
Խորհուրդ ենք տալիս պարբերաբար լյարդը մաքրել՝ երկար տարիներ այն առողջ պահելու համար։
Բաղադրատոմս 1
1 բաժակ վարունգ
1 բաժակ խնձոր
1 կանաչ պղպեղ
Կես կիտրոն
Բոլոր մթերքները լցրեք հյութաքամիչի մեջ, հյութ պատրաստեք և անմիջապես խմեք, քանի դեռ բոլոր վիտամինները պահվում են: Հյութը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ, հակաքաղցկեղածին նյութեր և պահպանում է լյարդի և ամբողջ օրգանիզմի առողջությունը։
Օրը կարելի է խմել 2-3 բաժակ այս հյութից, ցանկալի է դատարկ ստամոքսին,
ուտելուց 30 րոպե առաջ։ Բուժման կուրսը 2 շաբաթ:
Բաղադրատոմս 2
1 բանան
կես կիտրոն,
կանաչ թեյ
Ամեն ինչ հարել բլենդերով և խմել անմիջապես։ Խմեք օրական 2-3 բաժակ այս ըմպելիքից։ Սա շատ հզոր հակաօքսիդանտ ըմպելիք է, որը մաքրում է լյարդը և վերականգնում օրգանիզմի թթու-բազային հավասարակշռությունը։
Բաղադրատոմս 3
Մի բաժակ տաք ջուր
1 կիտրոնի հյութ
Կես թեյի գդալ քրքում և կոճապղպեղ
Խառնեք բոլոր բաղադրիչները և խմեք ըմպելիքը տաք վիճակում։ Կատարյալ արագացնում է նյութափոխանակության գործընթացները, մաքրում է լյարդը, արյունը, աղիքները, կանխում է լեղապարկում քարերի առաջացումը։ Խմեք օրական 2-3 բաժակ։