3 ամենահզոր բաղադրատոմսը ուղեղում արյան շրջանառությունը բարելավելու համար

Դիտումներ 1449

3 ամենահզոր բաղադրատոմսը ուղեղում արյան շրջանառությունը բարելավելու համար

Մենք ձեզ առաջարկում ենք բնական բաղադրիչներով ամենահզոր բաղադրատոմսերը՝ ուղեղի շրջանառությունը բարելավելու համար:

Բաղադրատոմս 1․

1 բաժակ աղացած սոխ

1 բաժակ մեղր

1 բաժակ լոռամիրգ

 

 

Մանրացրեք սոխը մինչև մածուկ դառնա, ապա վրան ավելացրեք բոլոր բաղադրիչները և մանրակրկիտ խառնեք։ Պահել սառնարանում։ Խորհուրդ է տրվում օգտագործել երկու թեյի գդալ օրական երեք անգամ՝ հիմնական սնունդից առաջ։

Առավելագույն և կայուն արդյունք ստանալու համար բուժումը պետք է շարունակվի երեք ամիս:



Բաղադրատոմս 2

 

10 գ կռատուկի արմատ

1 բաժակ ջուր

 

Կռատուկի արմատները դնել կաթսայի մեջ, ապա վրան լցնել եռացող ջուր։ Թողնել թրմվի 10-12 ժամ։ Ամեն առավոտ ուտելուց հետո խորհուրդ է տրվում ընդունել 50 մլ այս հեղուկից։

Ընդունման տևողությունը 1,5 - 2 ամիս է։

Այս բաղադրատոմսը շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում նստած և վարում են նստակյաց կենսակերպ։

 

 

Բաղադրատոմս 3

 

3-4 ճաշի գդալ աղացած սխտոր

1 բաժակ ձիթապտղի յուղ

1 կիտրոն

 

 



Խառնել սխտորն ու ձիթապտղի յուղը, ապա զանգվածը դնել սառնարանում, որպեսզի ամբողջ գիշեր թրմվի։

Հաջորդ առավոտ 1 ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութը խառնեք 1 թեյի գդալ սխտորի և ձիթապտղի յուղի խառնուրդին։ Այս միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել օրական երեք անգամ։

 

 

Իդեալական է օգտագործել հիմնական սնունդից կես ժամ առաջ։

Բացի այս բաղադրատոմսերից, առաջարկվում են հետևյալ խորհուրդները.

Պարբերաբար խմեք նռան հյութ

Պարբերաբար օգտագործեք խնձորի և գազարի սմուզիները

Կերեք օմեգա 3-ով հարուստ ձկնեղեն, օրինակ՝ սարդինա, ծովատառեխ, սկումբրիա:

 

 



Ամենաընթերցվածը