Իրականում մեղրը օգտակար է թե՞ ոչ․ Վերջապես իմացանք այս հարցի պատասխանը

Դիտումներ 588

Իրականում մեղրը օգտակար է թե՞ ոչ․ Վերջապես իմացանք այս հարցի պատասխանը

Մեղրը ոչ այլ ինչ է, քան մեղուների հավաքած նեկտար, որն ունի բնորոշ հաճելի համ և բույր:
Արդյո՞ք այս մթերքը օգտակար է առողջության համար և արդյոք արժե այն օգտագործել որպես սպիտակ շաքարի այլընտրանք:

 


Մեղրը հակաբակտերիալ հատկություն ունի և բնական հակաօքսիդանտ է։
Ի տարբերություն շաքարի, մեղրը պարունակում է առողջարար և սննդարար նյութեր, քիչ քանակությամբ սպիտակուց և բջջանյութ։

 



Բացի այդ, մեղրն ավելի ցածր գլիկեմիկ ինդեքս ունի։ Սա նշանակում է, որ այն ավելի քիչ է ազդում արյան շաքարի մակարդակի վրա։
Մեղրի բաղադրության մեջ պարունակվող օգտակար նյութերից կարելի է առանձնացնել կալիումը, կալցիումը, ցինկը, վիտամին C-ն։

 


Այս բոլոր օգտակար նյութերն ամրացնում են առողջությունը, բարձրացնում իմունիտետը, կանխում հիվանդությունների առաջացումը, կարգավորում աղիքների աշխատանքը։ Մեղրը նաև հիանալի միջոց է կոկորդի և հազի դեմ։
Արդյո՞ք իմաստ ունի սպիտակ շաքարը փոխարինել մեղրով:
Իր օգտակար հատկությունների շնորհիվ մեղրը կարող է օգտագործվել որպես սովորական զտված շաքարի փոխարինող։
 



Այնուամենայնիվ, կարևոր է հավատարիմ մնալ չափին և մեղր չավելացնել յուրաքանչյուր ուտեստի կամ խմիչքի մեջ:
Սուրճի, թեյի, խմորեղենի մեջ շաքարավազի փոխարեն մեղր օգտագործեք։
Մեղրը լավ համադրվում է աղանդերի, պաղպաղակի, ընկույզի, նրբաբլիթի, կաթնաշոռի հետ։
 



Ամենաընթերցվածը