Բարի Գալուստ xohanoc.am

Այստեղ կարող եք գտնել խոհանոցային գաղտնիքներ, բազմաթիվ հայկական ավանդական բաղադրատոմսեր: Ձեզ ենք ներկայացնում նաև այլ երկրների համեղ ուտեստների, ինչպես ամենօրյա, այպես էլ տոնական, դիետիկ, մանկական և այլ բազմաթիվ կերակրատեսակների բաղադրատոմսեր, օգտակար խորհուրդներ, հետաքրքիր նորություններ, առողջ սնվելու գաղտնիքներ և այլն...

Պահածոներ


   Պտուղները և հատապտուղը  պահածո են դարձնում որպես կոմպոտներ, մուրաբաներ, ջեմ, պովիդլոներ, մրգի հյութեր, պյուրեներ ու թթուներ: Բանջարեղենից մշակում են բնական և նախաճաշիկային պահածոներ, մսից՝ շոգեխաշուկ (տուշոնկա) և մսա - բանջարեղեն պահածոներ: 

Կանաչ սիսեռ

Այս պահածոն իրենից ներկայացնում է կաթնային հասունացման փուլում պահածո­յացված սիսեռ, որի վրա լցրած է թույլ աղաջուր, և ջերմային մշակման է ենթարկ­ված, Դա նուրբ է, հաճելի համով և հարուստ վիտամիններով:

 

 

Կանաչ լոբի

   

Պահածոյի համար օգտագործվում են նո­րահաս, չհասունացած հատիկներով լոբու պատիճները: Բանկայում դարսած կանաչ լոբու վրա լցնում են 3% - անոց աղաջուր և ստերլիզացնում են։ Տաքացրած լոբու վրա յուղ կամ արաժան են լցնում, կարելի է լցնել նաև ձու և տապակել վառարանի ջեոոցում: Լոբու պահածոն  օգտագործվում է նաև որպես ինքնուրույն կերակրատեսակ և որ­պես մսեղեն կերակրատեսակների խավարատ։