Բարի Գալուստ xohanoc.am

Այստեղ կարող եք գտնել խոհանոցային գաղտնիքներ, բազմաթիվ հայկական ավանդական բաղադրատոմսեր: Ձեզ ենք ներկայացնում նաև այլ երկրների համեղ ուտեստների, ինչպես ամենօրյա, այպես էլ տոնական, դիետիկ, մանկական և այլ բազմաթիվ կերակրատեսակների բաղադրատոմսեր, օգտակար խորհուրդներ, հետաքրքիր նորություններ, առողջ սնվելու գաղտնիքներ և այլն...

Բանջարեղեն

   Մարդու սննդի մեջ բանջարեղեններր շատ մեծ նշանակություն ունեն, դրանց սննդային արժեքը որոշվում է գլխավորապես ածխաջրերի (օսլա, շաքար), հանքային աղերի (կալցիումի, կալիումի, նատրիումի և այլ աղեր) և առանձնապես վիտամինների պարունակությամբ։

   Պտուղներն ու բանջարեղենը վիտամին C-ի գրեթե միակ աղբյուրն են, և օգանիզմի կողմից վիտամին A- ի պահանջմունքը զգալիորեն ծածկվում է կարոտինի հաշվին։
   Որոշ բանջարեղեններ (սալաթը, բողկը, վարունգը և այլն) օգտագործում են միայն թարմ վիճակում։ Համեմունքները (ռեհանը, համեմը, կորթինը, սամիթը, մաղադանոսը, թարխունը, դաղձը և այլն) գործածվում են ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում, օգտագործվում են տաք և սառը կերակրատեսակներ պատրաստելիս։ 

   Բանջանջարեղենը գործածելուց առաջ խնամքով լվանում, այնուհետև մաքրում և կտրտում են։ Բանջարեղենը կտրտում են այնպիսի մեծությամբ ու ձևով, որն անհրամեշտ է տվյալ կերակրատեսակի համար։ Մաքրած և լվացած բանջարեղենը պետք է կտրտել օգտագործելուց անմիջապես առաջ, այդ դեպքում վիտամինները ավելի լավ են պահպանվում ։