Բաղադրամասեր

Խմորի համար ՝
Հավի ձու - 3 հատ,
Ալյուր - 2 ճաշի գդալ,
Փխրեցուցիչ - 0.5 թեյի գդալ:
Շաքարի փոշի - 2 ճաշի գդալ,
Միջուկի համար ՝
Սերուցքային պանիր - 200 գր,
Կարագ - 100 գ,
Շաքարի փոշի - 2 ճաշի գդալ,
Անհնաժեշտ է նաև ՝
Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը
 

 

Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Սպիտակուցը առանձնացրեք և այն հարեք շաքարի փոշիյով։
Դեղնուցը ավելացրեք սպիտակուցի վրա և կամաց կամաց ավելացրեք նաև մնացած բաղադրիչները։ Լցրեք այն յուղաթղթի վրա և թխեք 200 աստիճանով 10 րոպե:

Խմորը պատրաստ լինելուց հետո, դրչեք խոնավ սրբիչի վրա։ Այնուհետև թրջեք թուղթը և առանձնացրեք խմորից։ Խմորը բաժանեք 2 մասի և թողեք սառչի։
Կրեմի համար բոլոր բաղադրիչները հարեք հարիչով և դրեք սառնարանում, որպեսզի մի փոքր սառչի։

 

 


Կրեմը քսեք խմորի վրա և այն պտտելով ռուլետի տեսք տվեք։ Այնուհետև վրան կարող եք լցնել շաքարի փոշի ՝ ըստ ցանկության։

loading...