Եթե նպատակը նիհարելն է, ապա սա ձեզ կօգնի
Նիհարելու համար ձեզ անհրաժեշտ կլինի բրնձի ջուր։ Պարզապես հաջորդ անգամ բրինձ պատրաստելիս շատ ավելի շատ ջուր ավելացրեք: Ստացված բրնձի ջուրն այն է, ինչ ձեզ հարկավոր է: Նիհարելու համար բրնձի ջուրը պետք է խմել նախաճաշին, ինչպես նաև ողջ օրվա ընթացքում՝ որպես բուժիչ տոնիկ, որը մեծացնում է էներգիայի քանակը։
Բայց եթե ցանկանում եք դիետա, ապա կարող եք սա կիրառել․
Զարմանալի արդյունքներ վարունգի դիետայից հետո՝ նիհարեք 4 կգ երկու շաբաթում
Իհարկե, դուք չեք կարող ապրել միայն վարունգով: Ուստի մենք տրամադրում ենք մթերքների ցանկ, որոնք թույլատրվում է օրական հավելյալ օգտագործել սննդակարգի ընթացքում։
Ցանկացած միրգ
Մի քանի կտոր ցորենի հաց կամ խաշած կարտոֆիլ
200 մլ ցածր յուղայնությամբ կեֆիր կամ մածուն
300 գ կաթնաշոռ
150 գ թունա
2 խաշած ձու կամ 150 գ խորոված սպիտակ միս
Դրանք կարելի է ուտել թարմ բանջարեղենային աղցանի մեջ կամ կանաչ սմուզիի մեջ՝ ավոկադոյով և նեխուրով։ Կերեք ցանկացած ժամանակ, երբ քաղց եք զգում:
Ահա վարունգի դիետայի մեկ օրվա մանրամասն մենյուի օրինակ։
ՕՐ 1 ԴԻԵՏԱՅԻ ՄԵՆՅՈՒ
Նախաճաշ
Վարունգով և սոխով աղցան՝ 200 մլ ցածր յուղայնությամբ մածունով։ Եվ 2 հատ պինդ խաշած ձու։
Լանչ
Մեկ մեծ խնձոր, մեկ դեղձ կամ 5 սալոր: Ավելի լավ է ընտրել սեզոնային մրգեր:
Ընթրիք
Մի քանի կտոր ամբողջական հացահատիկի հաց, վարունգի աղցան (վարունգ, բուլղարական պղպեղ, լոլիկ՝ համեմված արևածաղկի ձեթով) և 150 գ խաշած հավի կրծքամիս կամ ձուկ։
Լանչ
Վարունգի սմուզի։
Ընթրիք
300 գ միրգ կամ նույնքան կաթնաշոռ։
Հատուկ ուշադրություն դարձրեք բանջարեղենային կոկտեյլներին։ Սա վիտամինների լիցք է և բջջանյութի աղբյուր, որը ստիպում է աղիներին աշխատել և լավացնում նյութափոխանակությունը:
Օրինակ՝ վարունգի, խնձորի, սպանախի և մի բուռ ցանկացած ընկույզի համադրությունը շատ հաջող կլինի։ Ամեն ինչ հարել բլենդերի մեջ, մինչև հարթ լինի և օգտագործեք կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում: Սա վարունգի լավագույն սմուզին է:
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։