Այս ըմպելիքը հիանալի խթանիչ է և օգնում է ամրապնդել իմունային համակարգը, թեթևացնում է ոտքերի ցավերը, դաշտանադադարի ախտանիշները
Առավոտյան տաք ջուր խմելուց հետո սպասեք 15-20 րոպե և խմեք այս սմուզին։
Բաղադրությունը․
2 ճաշի գդալ քնջութի սերմեր (նախապես թրմեք 100 մլ ջրի մեջ 1-7 ժամ)
1 ճաշի գդալ կտավատի կամ չիայի սերմեր (նախապես թրմեք 100 մլ ջրի մեջ 1-7 ժամ)
1 բանան
1 խնձոր (կամ տանձ կամ որևէ այլ միրգ կամ հատապտուղ)
1 թեյի գդալ մեղր ըստ ցանկության
Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով և խմել։
Այս ըմպելիքը հիանալի խթանիչ է և օգնում է ամրապնդել իմունային համակարգը, թեթևացնում է ոտքերի ցավերը, դաշտանադադարի ախտանիշները, նպաստում է սրտանոթային առողջությանը և ամրացնում մազերը, ոսկորները, հոդերը և ատամները:
10 մթերք կլուծի միզաթթվի բյուրեղները և կթեթևացնի հոդատապը, երիկամների քարերը, հոդացավերը
Բրոկկոլի և վարունգ
Այս բանջարեղենները կարող են նվազեցնել միզաթթվի արտադրությունը և բյուրեղների ձևավորումը: Նրանք սովորաբար ձևավորվում են մեր հոդերի շուրջ, ինչի հետևանքով առաջանում է հոդի ցավ և դեֆորմացիա:
Բանան
Բանանը հարուստ է կալիումով, որը շատ կարևոր է օրգանիզմում միզաթթվի մակարդակի իջեցման համար։
Գազար
Դուք կարող եք խուսափել միզաթթվի կուտակումից գազարի կանոնավոր օգտագործմամբ և նաև բարելավել ձեր ընդհանուր առողջությունը:
Բալ
Այս համեղ հատապտուղն ունակ է նորմալացնել միզաթթվի մակարդակը։ Քանի որ այն պարունակում է անտոցիանին կոչվող նյութ: Բացի այդ, այն կանխում է մեր հոդերի շուրջ բյուրեղների առաջացումը:
Ջուր
Ջրի օգտագործմամբ դուք կարող եք ոչ միայն նվազեցնել միզաթթվի մակարդակը, այլև հեռացնել թափոնները և տոքսինները ձեր օրգանիզմից:
Նեխուր
Նեխուրի հաճախակի օգտագործմամբ դուք կկարողանաք խուսափել միզաթթվի պատճառով առաջացած ավելի շատ բարդություններից, ինչպես նաև նվազեցնել դրա մակարդակը։
Խնձոր
Դուք կարող եք դետոքսիկացնել ձեր մարմինը խնձորի կանոնավոր օգտագործմամբ: Այն նաև օգնում է վերացնել միզաթթվի ավելցուկը:
Կիտրոն
Միզաթթուն հեռացնելու և բազմաթիվ առողջական խնդիրներից խուսափելու համար կօգնի կիտրոնաջրի կանոնավոր օգտագործումը։ Կիտրոնով ջուր խմեք միշտ յուրաքանչյուր ուտելուց 30-40 րոպե հետո։
Կանաչ թեյ
Կանաչ թեյ խմելը նվազեցնում է հոդատապի առաջացման վտանգը, ինչպես նաև պայքարում է հիպերուրիցեմիայի դեմ: Ամեն օր խորհուրդ է տրվում խմել 1-2 բաժակ կանաչ թեյ։
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։